Rus | Eng 
Меню
Новости
Технологии
О нас
Устав АТА
Порядок приема
Конференции
Семинары
E-Обучение
Фонды
Полезные ссылки
Контакты
Поиск



Top
Рейтинг@Mail.ru


Գիտատեխնիկական խորհրդատվություն
Категория: АРЗНИ - 03.07.2005 | Новость от: admin | 29-12-2014

Ամենալավ Թոփ – մենեջերն անգամ արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ ամեն բան չի կարող իմանալ կամ էլ լուծել ընկերության գործունեության բարելավման բոլոր խնդիրները:
Սրա հետևանքով կորչում է տասնյակ հազարավոր, երբեմն էլ նույնիսկ՝ միլիոնավոր դոլարի շահույթ:
Այս խնդիրների օպտիմալ լուծման համար առաջարկում ենք ձեզ ներգրավել հմուտ խորհրդատուների, որոնց գործունեության արդյունքները Դուք կզգաք մեզ հետ համագործակցելու առաջին իսկ տարում:

Tel. 011 561648, 055 561648
Որպես օրինակ. խորհեք խնդրեմ, թե ինչ ահռելի շահույթ է բերում ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը: Հայաստանի պատմության թանգարանի ցանկացած այցելու տեղեկանում է, որ Հայաստանում գինին հայտնվել է 6 հազար տարի առաջ: Եվ պատկերացրեք, թե ինչպիսի ճանապարհ է անցել գինեգործությունը այն ժամանակահատվածում, երբ ի հայտ եկավ այս արտադրատեսակի հսկայական բազմազանություն արտադրված տարբեր երկրներում: Նման իրադրությունը պայմանավորված է նրանով, որ հազարամյակների ընթացքում այս արտադրանքն արտադրողների գիտելիքներն ու փորձը (այսինքն՝ համապատասխան տեղեկությունները ) փոխանցվել են հաջորդ սերունդներին: Արդի հասարակությունն արդեն անվանում են տեղեկատվական: Ինչ-որ ժամանակ՝ քարե դարում մարդկությունը կարողանում էր կիրառել միայն նյութը, այնուհետ՝ նա տիրեց էներգիային, իսկ այժմ արդեն տեղեկատվության յուրացման բարձրագույն աստիճանին է: Գիտական տեղեկատվության մշակումը, մարգարտահատիկի որոնման համար աղբակույտի քջջումը, որոմի անջատումը հատիկներից մարդու համար կարևորագույն գործունեության տեսակն է: 21-րդ դարի համաշխարհային տնտեսությունը կախված է շատ հանգամանքներից, սակայն որոշիչ են հանդիսանում նորարարական տեխնոլոգիաները: Աշխարհի ապագան, որտեղ մեզ վիճակված է ապրել, դնում են այսօր՝ գիտահետազոտական ինստիտուտներում և արտադրությունում աշխատող գիտնական-բնագետները: Լուծելով տարբեր խնդիրներ նրանք բոլորն էլ ունեն մեկ ընդհանուր նպատակ՝ ՄՈՏԵՑՆԵԼ ԱՊԱԳԱՆ:
Տեխնիկական կոնսալթինգ
Տեխնիկական կոնսալթինգը հանդիսանում է ամենաաշխատատար, բայց, միևնույն ժամանակ, կոնսալթինգի արդի շուկայում այդ ծառայությունների չափազանց պահանջված տեսակներից:
Տեխնիկական կոնսալթինգի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ այն շոշափում է յուրահատուկ հարցեր, որոնք պահանջում են հատուկ խորը տեխնիկական գիտելիքներ և պրակտիկ արտադրության փորձ: Տեխնիկական կոնսալթինգը պատասխաններ է տալիս հարցերի, որոնք վերաբերվում են կենսական բոլոր փուլերում ծագած՝ արտադրությունում նոր արտադրանք հիմնելու, որակի բարելավման և արդեն թողարկվող արտադրանքի »»արտադրության չափերի, արտադրական բազայի և տեխնոլոգիական պրոցեսների արդիականացման առաջարկությունների խնդիրներին: Հաճախ տեխնիկական կոնսալթինգի բարձրացրած հարցերը պահանջում են դրանց վրա աշխատելու համար մի քանի մասնագետների մասնակցություն կամ՝ գիտա-տխնիկական խմբերի կազմավորում:
Ժամանակին իրենց համար նախկինում անհայտ գործունեության տեսակ «մտած» շատ գործարարներ օգտագործում էին անկախ ՝ հիմնականում արևմտյան խորհրդատուների ծառայությունները (ոմանք օգտագործում են առ այսօր): Սակայն ինչպես փորձը ցույց տվեց, եթե արտադրությունը չի մտնում միջազգային որևէ կոնցեռնի կազմի մեջ, որն ունի սեփական բարձրակարգ մասնագետները, ապա օտարերկրյա մասնագետների ծառայությունները նրա վար չափազանց թանկ են նստում և միշտ չէ, որ տալիս են սպասված արդյունքը: Պատճառը պարզ է. շատ թե քիչ կարգին եվրոպացի խորհրդատուի միջին դրույքչափը կազմում է օրական 500-800 եվրո: Հաճախ ձեռնարկության հետ խորհրդատուի անընդհատ աշխատելու անհրաժեշտություն է առաջանում, և եթե մտովի բազմապատկենք «անընդհատ» բառը արևմտյան խորհրդատուի դրույքաչափով, ապա նման կոնսալթինգը ստացվում է անթուլատրելի ճոխություն: Այդուհանդերձ, կոնսալթինգը արդյունաբերական արտադրությունում ցանկալի է, երբեմն էլ՝ անհրաժեշտ:
Մենք առաջարկում ենք Ձեզ դառնալ գիտության, տեխնոլոգիայի և տեխնիկական փորձաքննության գծով խորհրդավությունների աղբյուր: Ամենը, որ Դուք պետք է անեք, դա զանգահարել մեզ կամ ուղարկել հաղորդագրություն էլ. փոստով, հայտնելով Ձեր կարիքների մասին:
Մենք ի վիճակի ենք Ձեզ համար ընտրել համապատասխան գրականություն, հաշվի առնելով գիտության և տեխնիկայի վերջին նորությունները: Մենք ունենք մասնագիտացված թարգմանիչներ, որոնք տիրապետում են նաև Google-ի «որոնման ծրագրին»: Մենք կարող ենք գտնել նաև տեխնիկայի և գիտության բնագավառի լավագույն խարհրդատուներին:
Ստորև բերված են մեր գործունեության հիմնական ոլորտները: Մենք ի վիճակի ենք նաև գտնել Ձեզ համար խորհրդատուներ մեր առաջարկած գործունեության սահմաններից դուրս ևս:
• Բիոտեխնոլոգիաներ
• Քիմիա, էլեկտրոքիմիա
• Միացություններ
• Նյութագիտություն
• Նյութերի մշակում / Ֆիզիկական քիմիա
• Մետաղներ
• Նանատեխնոլոգիաներ
• Պոլիմերներ / Հյուսվածքներ / Թաղանթներ / Ծածկույթներ
• Համակարգչային տեխնոլոգիաներ / Ծրագրավորում
• Էլեկտրոնիկա
• Ավանդական և ոչ ավանդական էներգետիկա (արևային, քամու էներգիայի, բիոէներգետիկայի և այլ փոխակերպումներ )
ԿԱՊՎԵՔ մեզ հետ: Մեր գիտնականների և ճարտարագետների շրջանում կան նաև անձիք, որոնք ուսուցանելու բավարար փորձ ունեն, ինչի շնորհիվ կարելի է արագ գտնել Ձեզ համար անհրաժեշտ խորհդատուներ: Մենք եւնենք նաև բարձրորակ մասնագետներ, որոնք ունակ են նախագծել էլէեկտրոնային սարքավորումներ և, անհրաժեշտության դեպքում, նորոգել անսարքությունները:


Tel. 011 561648, 055 561648
Банеры
Наши партнёры

• International Congress on Naturopathic Medicine

NewPOL Network
ՆյուՊոլ ցանց

ЦЕНТР "ИКАР"
EU 7TH FRAMEWORK PROGRAMME
PARADIGMA ARMENIA
GIS.am
АРМЕНМОТОР
ГУ-ВШЭ
ЕРЕВАК
Проекты АТА
Центр Здоровья и Долголетия
Путеводитель по Армении
Негорючая электропроводка. Эластичные чулки из быстро высыхающей гели с лечебными свойствами.
Создание на основе природных компонентов эффективного антикаогулянта, дешевого и без побочных явлений.
Инновационные проекты в области возобнавляемой энергетике.
Сигареты с лечебными свойствами.
Бизнес планы
Разведение форели
Разведение сомов
Разведение осетровых
Разведение собак
Амарант
Молочная ферма
Производство сыра
Топинамбур, новые сорта и комплексная переработка.
Получение фруктозы
Сахарный завод
Конячный завод
Винный завод
Биогумус

Armenian Innovation Center