Rus | Eng 
Меню
Новости
Технологии
О нас
Устав АТА
Порядок приема
Конференции
Семинары
E-Обучение
Фонды
Полезные ссылки
Контакты
Поиск



Top
Рейтинг@Mail.ru


Technology Transfer and Innovation. Conference Prague October 29-30
Категория: Новости | Новость от: admin | 11-12-2013

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Technology Transfer and Innovation. Conference and Networking 2013 կոնֆերանսի (հոկտեմբերի 29-30) արդյունքների վերաբերյալ
Ահ.Չիլինգարյան, 10.11.2013թ.

Նախաբան.
Կոնֆերանսի հրավերը ուղարկվել էր հիմնական կազմակերպիչ Prague Development Centre (PRADEC )-ի կողմից Հայկական Տեխնոլոգիական Ակադեմիային (ATA): Բրոկերային մասի կազմակերպիչն էր Չեխիայի ԳԱԱ Տեխնոլոգիական կենտրոնը, ով հանդես էր գալիս նաև որպես Enterprise Europe Network Member. ATA-ից մասնակցել են երկու անդամ. Իրինա Ռուբենի Հովակիմյան և Ահարոն Չիլինգարյան:
Բովանդակությունը.
Полный отчет

Հինգ հիմնական թեմաներ.
1. Ինովացիա և մտավոր սեփականություն. արդյունավետ կառավարման պրակտիկա
2. Կրթություն և ինովացիա. փոխկապակցվածությունը և քաղաքականությունները
3. ՓՄՁ. տեխնոլոգիաների հասանելիությունը և ադսորբցիան
4. Տեխնոլոգիաների տրանսֆերը (ՏեՏր) համալսարաններում և համագործակցությունը ինդուստրիայի հետ
5. Start-up-ների համար կարողությունների ուժեղացման ազգային փորձ:
Մեկ առանձին օր նվիրվեց մասնակիցների ներկայացումներին, կոնկրետ կազմակերպությունների կոնկրետ պրոյեկտների մակարդակով: Ես ներկայացրի համառոտ Հայկական Տեխնոլոգիական Ակադեմիային (ATA)-ն, իսկ որպես կոնկրետ պրոյեկտ ներկայացրի Հայկ Վարդապետյանի նորարարական պրոյեկտը, անգլերեն լեզվով. "MAGNESIUM. FREQUENT BUT DIFFICULT TO OVERRIDE. WHAT WE HAVE SUCCEEDED AND WHAT HAVE TO DO TO GO FORWARD. "
Այդ նյութը նաև նախապես տեղադրված էր կոնֆերանսի կայքում. http://www.b2match.eu/cross-industrypartnering2013/dashboard?auth=275954aaba4e80eb2f4d554e29de67203e7188cd, ինչպես նաև տպագրված բազմաթիվ օրինակներ հասանելի դարձան կամ տրամադրվեցին մասնակիցներին: Կոնֆերանսի ընդհանուր կայքն է http://www.questreach.com/component/content/open-program/81/2nd-annual-technology-transfer-and-innovation-cross-industry-conference-2013

Ինչ հիմնական նոր տեղեկատվություն, դասեր և գիտելիք ստացվեց կոնֆերանսից.
1. 2013թ. դեկտեմբերին ԵՄ-ը սկսում է ինովացիաների խթանման նոր “Horizon 2020 ” 70 մլրդ եվրո ծավալով ծրագիր: Այն նման է լինելու նախորդող FP 7-ին, սակայն նաև ունի նոր ճկունություն. առաջին երկու էտապների, այսինքն Feasibility Study-ի ու նաև Research-ի համար ԵՄ-ը գրանտ է տալիս, իսկ Առևտրայնացման հարցը նորորարը պետք է ինքը լուծի: Հատուկ ուշադրություն է լինելու ՓՄՁ-ին, եթե ծրագիրը Ինովացիոն է: Պիտի ունենա Research կոոպերացիոն եվրոպական գործընկեր, օրինակ, համալսարան:
Հստակ կարգավորվում են Մտավոր սեփականության (ՄտՍ) իրավունքի բաղդատման հարցերը, հետազոտության և արտադրության փուլերի համար:
2. Չեխիայի ՄտՍ գործակալության օգտակար փորձը.
a. անվճար IP Diagnosis (ստուգում են նորարարական գաղափարի ունիկալությունը աշխարհում) է անում ՓՄՁ նորարարների համար;
b. Ուսումնական ծրագիր են անում;
c. Patent attorney-ների համար Examination են կազմակերպում:
Նման ուսումնական ծրագրի ալտերնատիվ ծրագիր է իրականացնում Ուկրաինայի ՏեՏր-ի գծով վերապատրաստման ինստիտուտը: Դա ընդգրկում է բոլոր չորս փուլերի ներկայացուցիչների համար դասընթաց. Наука-ниокр-технология-бизнес. Տես. www.ttb.kpi.ua:
3. Չեխիայում և Եվրոպայում ընդհանրապես տարածված են ՏեՏր օֆիսները, որ օգնում եմ նորարարների գաղափարները առաջ տանել. Օրինակ, InovaCentrum CTU Չեխիայի տեխնիակական համալսարանի օֆիսը, որ շատ լավ էր աշխատում: Ահա ՏեՏր օֆիսների սովորական գործելու մեխանիզմը, քայլերը.
a. Technology profile (սովորաբար հարցաթերթ են տալիս, որ գիտնական-նորարարը լրացնի);
b. Արտաքին փորձաքննություն;
c. ՄտՍ բուն ուսումնասիրություն, նախորդող պատմությունը և այլն. Due Diligence;
d. SWOT;
e. Շուկայի ուսումնասիրություն;
f. Տեխնոլոգիայի գնահատում;
g. Առևտրայնացում, այսինքն բիզնես մոդելի մտածումը, հանդիպումների կազմակերպումը և կոնտրակտի ստորագրումը:
Ի վերջո գիտնական-նորարարները (ԳիտՆոր) սովորաբար ընտրում են երեք տարբերակների միջև. լիցենզային պայմանագիր, պատենտի վաճառք և կամ անհատական մասնակցություն արտադրությանը/բիզնեսին (Licensing; patent sale; spin-off).
4. Եվրոպական և այլ 30 երկրներ իրականացնում են շարունակական մասնագիտական զարգացման ու ակրեդիտացման EuKTS-European System for Continuous Professional development of KTT (Knowledge and Technology Transfer) Professionals ծրագիր: Իրականացվում է Կառլովի համալսարանի միջոցով և արդեն ուսուցանվել են հարյուրավոր մասնագետներ, բոլոր փուլերի համար. Basic; introductory; advanced and GrandFathering.
5. Նորարարներին օժանդակելու տարբեր ծրագրեր.
a. Չեխական ու այլ կառույցները շատ բան են անում միջազգային հետազոտական կոոպերացիայի համար: Օրինակը Պրագայի տեխնիկական համալսարանի InovaCentrum-ն է (Mr. Libor Hrska) և Technology Centre ASCR-ն (Mrs. Radka Havova): Պետությունը պետպատվերով գումարներ է տրամադրում Պատենտային հետազոտության և պրոտոտիպերի պատրաստման համար:
b. Շվեյցարիայի միջազգային համալսարանի պրոֆեսոր Dogan Guven-ը առաջ քաշեց Innovative Ecosyսtem-ի գաղափարը. Generate-develop-launch- grow: Նրա կարծիքով հիմա աշխարհում ավելի շատ Investor կա, քան թե ռեալ ձեռնարկատեր: Առաջացել է Walley of death, երբ փողը այդպես էլ չի հասնում Գիտ/Նոր-ին: Այդ պարագայում կարևոր է ցանկացած երկրի համար, որ այսպիսի ինովացիոն կոնֆերանսներ ու միջոցառումներ կազմակերպվեն անընդհատ:
c. Լավ օրինակ է Շվեյցարիայում և այլ երկրներում Investment Day-ի գաղափարը, երբ ամեն ամիս իրար հետ են հավաքվում Գիտ/Նոր-երը, Start-up-ը և օժանդակող կառույցները:
d. Հունգարիայի համալսարանը անում է Researcher’s night-եր, երբ ցանկացողներն ազատ այցելում են լաբորատորիաներ:
e. Հունգարիայի մեկ այլ համալսարանում Ինովացիաներին օգնելու համար արդյունավետորեն օգտագործում են Alumny նախկին շրջանավարտների ցանցը, դասախոսների միջոցով:
f. Ավստրիայում անում են TT Initiative with SME. Գաղափարն այն է, որ մեծ ընկերություններին օգնում են գտնել մեծաքանակ լիցենզային պայմանագրի կողմերի, ինչը էժանացնում է ՓՄՁ համար տեխնոլոգիական ռեսուրսի ձեռբերման գինը: Տեխնոլոգիական պլատֆորմի գործառույթի մեջ է մտնում ոչ միայն տեղեկատվությունը, այլ նաև մի քանի հարյուր էջանոց լիցեզային պայմանագրի տեքստի ունիֆիկացումը: Փաստորեն ՓՄՁ համար մոդելավորում են անում: Հիմա ներգրավելու են նաև այլ երկրներ:
g. Ավստիացիների նման մեկ այլ ծրագիր՝ open research platform է առաջարկում Դնեպրոպետրովսկի National Mining University-ն:
h. Դանիայի կառավարությունը սկսել է մինչև 50 հազար եվրո նորարարական ծրագրերի համար կիրառել Գիտ/Նոր-երի ներկայացրած ծրագրերի պարզեցված ստուգման մեխանիզմներ:
i. Google-ը ծրագիր է անում, որ Ինտերնետային գնդեր են տեղաբաշխվելու 200 կմ բարձրության վրա, որ ՓՄՁ-ն ու գյուղական բնակչությունը կարողանան գաղափարներով փոխանակվել Ինտերնետով մատչելի գնով կամ անվճար:

6. Չեխիայի զարգացման գործակալությունը օժանդակում է, որ իր երկրի Գիտ/Նոր-երը կապեր հաստատեն օտարերկյա ինվեստորների հետ՝ Չեխիայում ուղղակի օտարերկյա ներդրումների համար: Ըստ երկրների աշխատում են կոնկրետ կազմակերպության հետ, կիրառելով Accelerator մոդելը: Դա նույն ձևով օգնում է, որ չեխ գիտնականները մտնեն այդ երկրների ինդուստրիալ շուկաներ: Հրաշալի արդյունք է տվել Իսրայելի հետ այդպիսի համագործակցությունը:

7. Noda Technologies, Czech Republic-ի տեղեկատվության համաձայն Չեխիայում գործում են մոտ մեկ տասնյակ ՏեՏր գրասենյակներ և մոտ քսան ինվեստիցիոն հիմնադրամներ՝ նրանց գաղափարների առևտրայնացումը սպասարկելու համար:

8. Տեղեկատվություն կոնֆերանսի օրերին հասանելի դարձած՝ այլ տեխնոլոգիաների ու պրոյեկտների վերաբերյալ.
a. Պրագայի տեխնիկական համալսարան.
i. Ինքնաթիռի նավիգացիոն համակարգի ուժեղացում
ii. Էլիզարովի սարքի նոր զարգացում (երեխաների ոսկրային վնասվածքների համար)
iii. Նոր տեսակի շինանյութ
b. Չեխական Hosana s.r.o.-ի ղեկավար Ing. Lubos Piroutek-ի ներկայացումը.
i. ռոտորային արդյունավետ շարժիչի վերաբերյալ, որ աշխատում է առանց շփման. Multy-stage rotary machine with orbiting twin blades. Պատրաստված է նաև պրոտոտիպ: Օգտակար կարող է լինել մեծ բեռնատարների, նավերի համար;
ii. Թղթի պարկերով անտառի հիմնադրման համար տնկիներ ստեղծելու ու արագ հիմնադրելու տեխնոլոգիա:
c. Չեխական մի ընկերության համակարգը՝ վիրտուալ սենյակ վեբինարների համար:
d. Չեխիայի ԳԱԱ. բիոտեխնոլագիայի, միջատների, հիդրոբիոլոգիայի, սերմնային բիոլոգիայի, էկոլոգիայի ու էնտոմոլոգիայի տեխնոլոգիաներ:
e. Չեխիայի Noda Technologies, Czech Republic-ի՝ հակաինֆեկցիոն քսուկի տեխնոլոգիա:
f. Լատվիական տեխնոլոգիաներ.
i. Լճերը ու ձկնավազանները մաքրելը՝ օրգանական supropel պարարտանյութի ստացմամբ: Ֆրանչայզ;
ii. գողաղբի մշակման տեխնոլագիա;
iii. աղքատ հողերի հարստացում Elixir նյութով:
g. Կրասնոդարի համալսարանի տեխնոլոգիան՝ քաղաքների ու լճերի գեոմոնիթորինգի համար, ինչպես նաև “Ծանր և թեթև ջուր”, էլեկտրոնիկական մեմբրան:
h. Կրասնոդարյան “”Ecostel”-ի բիոտեխնոլոգիական պրոյեկտները.
i. աղբից էներգիայի ստացում;
ii. նավթը քայքայող բակտերիայի աճեցում;
iii. կոյուղաջրերից Micro-algae
iv. օպտիկական համակարգեր, լիտիումի օգտագործումով, կրիստալների աճեցում:
i. Հունգարական.
i. Ձիուն անհանգստացնող մոծակների դեմ պայքարելու տեխնոլոգիա. An instrument capturing horseflies by solar panels;
ii. Full-sky cloud detection by means of imaging polarimetry and polarization measurement of the cloud-base height;
iii. Rapid Diagnostic Test, based on cellular recognition of immune complexes.
9. Հարակից տեղեկատվություն.
a. Չեխիայի Centre for Higher education Studies-ը մասնագիտացել է հեռակա դասընթացների հարցում: 2014 թ. հունիսին կազմակերպում են միջազգային կոնֆերանս. Media literacy education from pupils to lifelong learning: Տես facebook.com/Disco.Conference
b. Այս տեսակի նույն TTI Conference and networking է կազմակերպվելու 2014թ. հոկտեմբերին Ալմա-Աթայում:

Ինչ կարելի է անել և/կամ պետք է անել ըստ 29-30 հոկտեմբերի 2013թ. “TTI 2013 PRADEC” կոնֆերանսի արդյունքների և պայմանավորվածությունների

N Կազմակերպությունը Ներկայացուցիչը Պայմանավորվածությունը և անելիքը Նշումներ
1. AS CR, Transport and SME Technology Transfer Centre, Czech Republic Martin Skarka 2013թ. դեկտեմբերի 11-ին ԵՄ առաջարկությունները հրապարակելուց հետո կարելի է, եթե կան հետաքրքրվածություններ, ապա դիմել պարոն Skarka-ին:
Ոչ ԵՄ երկրների համար ևս կան հնարավորություններ, որոշակի սահմանափակումներով:

Անելիքը.
Կարելի է հետևել www.eu.europa/research/horizon2020 նաև
www.cordis.europa.eu ու www.ipr_helpdesk.org կայքերին և եթե լինեն հետաքրքրություններ ու ռեսուրսներ՝ առաջարկ ներկայացնելու համար՝ չեխական ինստիտուտների ու այլ կազմակերպությունների հետ համատեղ, ապա դիմել պարոն Skarka-ին Ահ.Չիլինգարյանի միջոցով կամ Re-ով: Նա ինովացիոն պրոյեկտների ֆինանսավորման ԵՄ նոր 70 մլրդ Horizon 2020 ծրագրի համար Չեխիայի National Contact Point -ն է:
Օգնելու են նաև SME-ին, եթե նա հանդես գա researcher-ի հետ միասին: 2013 թ. դեկտեմբերին կհրապարակվեն կանոնները, առաջարկները, դիմելու ձևը: ԵՄ-ն ֆինանսավորելու է Feasibility study և նաև Research մասը, իսկ առևտրայնացման համար financing –ը պետք է ինքնուրույն գտնել:

Pradec-ի պիտի տրամադրի նաև պրեզենտացիայի ֆայլը (և այլ պրեզենտացիաներ, որոնց մասին նշվում է այս Հաշվետվության մեջ):
2. Industrial Property Office, international department, CZ Ing. Lucie Zamikalova, senior patent expert Անելիքը.
Կարելի է նայել այդ կայքը, ուսումնական ծրագիրը ու հետագայում դիմել CZ IPO-ին կամ որևէ այլ եվրոպական կառույցի, խնդրելով այդպիսի գործիքներ ներդնել նաև Հայաստանի Գիտ/Նոր-երի ու այլ մասնակիցների համար: - Innovative SME-րի համար.
o հատուկ դասընթացներ են անում
o IP diagnoses անում են անվճար
- Patent Attorney –ների քննություններն են նաև կազմակերպում:
Իրենց կայքում ունեն անգլերեն ուսումնական և այլ նյութեր: Տես www.ipo.cz
3. Innovation leadership Agency (ILA), CZ Katerina Ciharova, CEO Անելիքը.
Կարելի է նայել այդ նյութերը և հետագայում մտածել Հայաստանում ATA-ն սերտիֆիկացվի ու ակրեդիտացվի այդ նույն բանը Հայաստանում անելու համար: Պետք է հասկանալ ու զրուցել նաև Տեխնոլոգիայի տրանսֆերի հայկական ասոցիացիայի մարդկանց հետ: Միգուցե իրենք սկսել են այդ գործը? Տիկ. Ցիհարովան նամակում նշեց, որ ուրախ կլինի քննարկել համագործակցության հարցեր, թեև Հայաստանը դեռ չի կարող անդամակցել: EuKTS-European System for Continuous Professional development of KTT (Knowledge and Technology Transfer) Professionals

Սա փաստորեն CPD է ՏՏ-ի բնագավառում, եվրոպական համակարգ:

Իմ խնդրանքով նա ուղարկեց նաև իր պրեզենտացիոն նյութը էլ. Փոստով: Նաև կանաչ ֆլայեր կա:


Նմանատիպ թեմայով տես նաև Ուկրաինայի ներկայացուցիչ Богачков Юрий Миколаевич-ի պրեզենտացիան 30.10.2013թ, Կրթության և գիտության նախարարության վերապատրաստման ինստիտուտի տնօրեն:
4. Enterprise network Europe. Technology transfer centre ASCR, Radka Havova Անելիք.
1. Ռադկան կուղարկի ֆորմատ, թե ինչպես ներկայացնել իրեն նախագծեր Հայաստանից:
2. Նրան (և այլոց) խնդրեցի որ մտածեն այնպիսի ծրագիր, որ Libor Hrska-ին և Tibor Dory-ին բերեն Հայաստան, տեխնոլոգիաների տրանսֆերի կլոր սեղան անենք պրակտիկ:
3. ……………… Շատ կարևոր մարդ է ու հակված օժանդակելու: Օժանդակեց մի քանի հանդիպումների հարցում.
5. Centre for Higher Education Studies. Czech Republic Ian Beseda, research fellow Անելիք.
1. ………………
2. Առաջարկեցի, որ Ian-ը մտածի և Հայաստանի համար կազմակերպի ինովացիաների կառավարման պրակտիկ կոր սեղան, ներգրավելով Mr. Libor Hrska-ին և Dr. Tibor Dory-ն: Soft ունեն, որով իրար են միացնում եվրոպական համալսարանների ՏեՏր գրասենյակներին, մասնավորապես տեխնիակական բնագավառի 87 փորձագետի բազա ունեն 26 երկրից:

Տես կազմակերպվելիք DisCo կոնֆերանսի վերաբերյալ բրուշյուրը:
Տես www.css.cz կայքը:


6. Краснодарский университет и South Innovative company. Elena Zhuravleva Անելիք.
1. …………………
2. Հետամուտ լինել ու ATA անունից նյութ ուղարկել “Ծանր և թեթև ջուր”-ի պրոյեկտի մասով:
Տես իրենց պրեզենտացիան: Զբաղվում են նաև նավթային տեխնոլոգիաներով: Խոսվեց քաղաքների ու լճերի գեոմոնիթորինգի մասին, ինչպես նաև “Ծանր և թեթև ջուր”, էլեկտրոնիկական մեմբրանի մասին:
7. BioDepozit, Латвия Владимир Дементьев и Александра Вовченко Անելիք.
1. Տեղեկացնել ATA-ում ձկնարդյունաբերությամբ զբաղվող անդամներին
2. …………………. Տես իրենց պրեզենտացիան և նաև հաստ կազմով բրուշյուրը: www.biodepozit.lv
Լճերը ու ձկնավազանները մաքրելը՝ օրգանական supropel պարարտանյութի ստացմամբ: Под ключ գործարան կարող են կառուցել:
8. Hosana LTD Lubos Piroutek Անելիք.

1. …………………
2. ………………..
Հրաշալի մասնագետ է, շատ փորձառու տարիների ընթացքում գնել է երկրի համար 200 լիցենզիա:

Տես իր պրեզենտացիան և մեկ էջանոց՝ ռոտորային բարձրարդյունավետ շարժիչի վերաբերյալ ֆլայերը:

Դա ոչ միայն 50 տոկոս արդյունավետության հասնող շարժիչ է, այլ նաև կարող է մի քանի սարքեր իրար միացնել, մասնավորապես մեծացնելով գազից էլեկտրաէներգիա ստանալու պրոցեսի արդյունավետությունը:

9. Ք Georgian technical university Dr. Rusudan Kutateladze Անելիք.
Վրաստանում իրենք նմանատիպ կոնֆերանսներ են անցկացնում: Հարկավոր է հետամուտ լինել և մասնակցել:

Նաև եթե ԵՄ աղբյուներից հնարավոր լինի Հայաստանում կլոր սեղան անել (տես տող 4, 12 և 18), ապա կարելի է հրավիրել նաև Վրաստանի մեր
Продолжение
Банеры
Наши партнёры

• International Congress on Naturopathic Medicine

NewPOL Network
ՆյուՊոլ ցանց

ЦЕНТР "ИКАР"
EU 7TH FRAMEWORK PROGRAMME
PARADIGMA ARMENIA
GIS.am
АРМЕНМОТОР
ГУ-ВШЭ
ЕРЕВАК
Проекты АТА
Центр Здоровья и Долголетия
Путеводитель по Армении
Негорючая электропроводка. Эластичные чулки из быстро высыхающей гели с лечебными свойствами.
Создание на основе природных компонентов эффективного антикаогулянта, дешевого и без побочных явлений.
Инновационные проекты в области возобнавляемой энергетике.
Сигареты с лечебными свойствами.
Бизнес планы
Разведение форели
Разведение сомов
Разведение осетровых
Разведение собак
Амарант
Молочная ферма
Производство сыра
Топинамбур, новые сорта и комплексная переработка.
Получение фруктозы
Сахарный завод
Конячный завод
Винный завод
Биогумус

Armenian Innovation Center