|
 |
|
 |
|
Памяти Микаэла Калашяна ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՔԱԼԱՇՅԱՆ
Категория: Новости |
Новость от: admin |
24-12-2012

Կյանքի 68-րդ տարում անժամանակ իր մահկանացուն կնքեց տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս ՄԻՔԱՅԵԼ ՍԵԴՐԱԿԻ ՔԱԼԱՇՅԱՆԸ:
Ծնվել էր 1944թ. Հայաստանի Հանրապետության Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղում, սովորել տեղի միջնակարգ դպրոցում: Ընդունվել էր Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որն ավարտել էր 1966թ.:
1967թ. աշխատել էր տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում, ծառայել խորհրդային բանակում:
Մ. ՔԱԼԱՇՅԱՆՆ իր բուռն գիտա-արտադրական գործունեությունը սկսեց 1982թ., երբ փոխադրման կարգով անցավ աշխատանքի Հայկական խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, սկզբում որպես ավագ գիտական աշխատող, իսկ 1986թ. որպես լաբորատորիայի վարիչ:
Զուգահեռաբար, այդ տարիներին հանդիսանալով ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մոսկվայի բարձր ջերմաստիճանների ինստիտուտի հայցվոր, 1989թ. փայլուն ձևով պաշտպանել է գիտական թեզը, արժանանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանին:
Սկսած 1994թ. Մ. ՔԱԼԱՇՅԱՆԸ աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում որպես ծրագրի ղեկավար և համակարգող:
Մեծ է նրա ներդրումը հատկապես գյուղատնտեսության և այլ արտադրություններում արևային ու այլընտրանքային էներգիաների կիրառման գործում: Հենց այս հարցերին էլ վերաբերվել են ՔԱԼԱՇՅԱՆԻ գիտական հոդվածներն ու աշխատանքները, ինչպես նաև հեղինակային վկայականները:
2004թ. Մ. ՔԱԼԱՇՅԱՆԸ տեղափոխվել ու բնակվում էր ԱՄՆ, Կալիֆորնիայի նահանգում, որտեղ էլ մինչև 2011թ. աշխատում էր որպես ինժեներ, իսկ 2011թ. հանդիսանում էր ՙԻԶԱԲԵԼ ԳՐԻՆ ՖԱՈՒՆԴԵՅՇՆ՚ կազմակերպության գիտական խորհրդի գիտական քարտուղար:
2012թ. Մ. ՔԱԼԱՇՅԱՆԸ մրցութային կարգով ընտրվել էր Հայաստանի Տեխնոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս:
Նա իր գիտա-արտադրական գործունեության ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ առաջին անգամ ներդրել է 7 արևային տաքացուցիչներ, 24 արևային էներգիայով գյուղմթերքների չորանոցներ, 2 արևային էներգիայով էլեկտրամատակարարման սարքեր, 1 գինենյութի ֆերմենտացիայի ընթացքում սառեցման սարք, 4 բիոգազի և օրգանական պարարտանյութերի ստացման սարք, որոնք իր գիտական արգասիքի արդյունքներն էին և որոնց համար նա պարգևատրվել էր բազմաթիվ շնորհակալագրերով, դիպլոմներով և մեդալներով: Վերոնշյալ աշխատանքները նա ծրագրավորել էր և պետք է սկսեր ներդնել նաև ԱՄՆ տնտեսության տարբեր ճյուղերում, սակայն անժամանակ մահը ընդհատեց Մ. ՔԱԼԱՇՅԱՆԻ բոլոր ծրագրերը:
Նա իր ողջ կյանքը ապրեց լուռ ու համեստ գիտնականին արժանավայել կեցվածքով: Բնությունը նրան պարգևել էր բազմաբնույթ և շռայլ շնորհներով: Նա միշտ գտնվում էր հասարակ մարդկանց, ֆերմերների, արտադրության աշխատողների, ուսանողների, գիտնականների կողքին, փոխանցելով նրանց իր գիտական և աշխատանքային հարուստ փորձն ու գիտելիքները:
ՀՏԱ ողջ անձնակազմը և ԱՄՆ մասնաճյուղի անդամները խոնարհաբար սգում են անվանի գիտնականի, նվիրյալ հայի, ընտանիքի հոգատար հոր ՄԻՔԱՅԵԼ ՔԱԼԱՇՅԱՆԻ անժամանակ մահը և վշտակցում կնոջը տիկին ԱԻԴԱՅԻՆ, որդուն ԱՐԱՄԻՆ, դստերը ԱՐՄԻՆԵԻՆ, թոռներին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներինª այս ծանր և անդառնալի կորստի համար:
ՀՀ Հայկական տեխնոլոգիական ակադեմիա
ՀՏԱ ԱՄՆ-ի մասնաճյուղ
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
|
Проекты АТА
|
|
 |
|
 |
|
Центр Здоровья и Долголетия
Путеводитель по Армении
Негорючая электропроводка.
Эластичные чулки из быстро высыхающей гели с лечебными свойствами.
Создание на основе природных компонентов эффективного антикаогулянта, дешевого и без побочных явлений.
Инновационные проекты в области возобнавляемой энергетике.
Сигареты с лечебными свойствами.
|
|
 |
|
 |
|