|
 |
|
 |
|
“Isabell Green Foundation” Projects Part II
Категория: Новости |
Новость от: Admin |
17-10-2011
Խողողագործություն և պտղաբուծություն
1. Հայկական ծիրանենու և դեղձենու գենոֆոնդի համալրում և ներկրում ԱՄՆ
Հայաստանը հայտնի է ծիրանենու և դեղձենու հարուստ գենոֆոնդով որոնք գնահատելի են իրենց չորադիմացկանությամբ և հողի նկատմամբ ոչ խիստ պահանջկոտությամբ, ինչպես նաև պտուղների շահեկան արտաքին տեսքով ու համային բարձր ցուցանիշներով: Նպատակ է դրվում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հիմնել կոլեկցիոն և արտադրական ծիրանի և դեղձի այգիներ հարստացնել տեղական գենոֆոնդը, հիմնել տնկարան, արտադրել տնկանյութ տեղական ֆերմերային տնտեսություններին մատակարարելու համար:
2. Հայկական խաղողի գենոֆոնդի համալրում և ներկրում ԱՄՆ
Հայաստանը և ԱՊՀ մյուս խաղողագործական երկրները իրենց գենոֆոնդում ունեն մեծ քանակությամբ առավել բարձրորակ, բերքատու և դիմացկուն սորտեր, որոնք կընտրվեն ու կներկրվեն ԱՄՆ կոլեկցիոն, մայրուտային, և արտադրական այգիներ հիմնելու նպատակով:
3. Խաղողի ֆիլոքսերադիմացկուն բարձրորակ պատվաստված տնկանյութի ստացման և արտադրությունում ներդրման տեխնոլոգիա
Ամերիկյան ֆիլոքսերադիմացկուն տեսակների կամ հիբրիդների սորտ-պատվաստակալների վրա ֆիլոքսերայի նկատմամբ ընկալունակ, բարձրարժեք սորտերի պատվաստում և արտադրական այգիների հիմնում ԱՊՀ ֆիլոքսերավարակ տարածքներում:
Սննդարդյունաբերություն
1. Այծի և կովի կաթից աղաջրային պանիրների արտադրման տեխնոլոգիա
Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կովի և այծի կաթերից պատրաստել աղաջրային պանիրներ, հատուկ մանկական պանիրներ, որոնք կունենան գրավիչ ու հրապուրիչ տեսք, և որոնցից որոշ մասը, կախված սպառողի ցանկությունից, պետք է ունենան հատուկ համª ձկան տեսքով- ձկան համ, գառան տեսքով- մսի համ, մրգի տեսքով- մրգի համ և այլն:
2. «Բիոմածունի» հիման վրա պատրաստված 100%-անոց կաթնաթթվային մթերքներ:
Տեխնոլոգիան արաջարկում է մարդկանց օրգանիզմի մաքրման միջոց «Չորաթան», հացաթխման բարելավիչ «Ացետան» և անասնակերի լրացում կենդանիների համար «Կերատան», որոնց կիրառումը տալիս է մեծ եֆեկտ:
3. «Վեշենկա» սննդային սունկի արտադրության ինտենսիվ տեխնոլոգիա
«Վեշենկա» սունկը, որը իր համային և որակական ցուցանիշներով բավականին բարձր է մնացած սնկերից և հավասար շամպինյոններին, աճեցվում է կախված պարկերի վրա և էկոլոգիապես մաքուր արտադրանք է տալիս, սնկային սպիտակուցները պարունակում են բոլոր անփոխարինելի ամինոթթուները, չունի խոլեստրին և նրա մարսողությունը կազմում է 90%:
4. Սոյայի և կովի կաթի խարնուրդից հալած պանրի արտադրության տեխնոլոգիա
Սոյայի կաթը իր քիմիական կազմով, օրգանոլեպտիկ հատկություններով ամենամոտն է գտնվում կովի կաթին: Սոյայի և կովի կաթից պատրաստված հալած պանիրը ունի բուժիչ ու դիետիկ հատկություններ:
5. Սոյայի և կովի կաթի խարնուրդից խտացրած կաթի արտադրություն
Տեխնոլոգիան արաջարկում է սոյայի և կովի կաթի համապատասխան քանակությունների խառնուրդից պատրաստել խտացրած կաթ, որը դիետիկ է և ունի բուժիչ-կանխարգելիչ հատկություններ:
6. Արոտավայրերում սնված կովերի և այծերի կաթից, բնական նյութերի օգտագործմամբ էկոլոգիապես մաքուր աղաջրային պանիրների արտադրության տեխնոլոգիա
Շուկայում առկա բազմապիսի պանիրների մեջ փոքր տոկոս են կազմում էկոլոգիապես մաքուր պանիրները: Պանրի արտադրության մեջ մեծ դեր է խաղում կաթը, որի էկոլոգիապես մաքրությունը կարելի է ապահովել միայն կեդանիներին բնական արոտներում կերակրելու և առաջարկվող տեխնոլոգիայով պանիրների պատրաստման ժամանակ բնական մակարդներ, մերաններ և այլ նյութեր օգտագործելով, որի արդյունքում կստանանք էկոլոգիապես մաքուր, մարդու համար անվտանգ և առողջարար այծի և կովի աղաջրային պանիրներ, որոնք մեծ պահանջարկ ունեն շուկայում:
Անասնաբուծություն և անասնաբուժություն
1. Ամերիկյան ցեղի հնդկահավերի ներկրման և բազմացման տեխնոլոգիա
Ամերիկյան “Big-6” կամ “B.U.T.-8” (սպիտակ ծանրաքաշ) ցեղի հնդկահավերը ներկրել Հայաստան, ընտելացնել և կազմակերպել
վերարտադրությունը ու բուծումը Հայաստանում ինչպես նաև նրա մսից պատրաստել տարբեր մսամթերքներ:
2. Կովի կաթի պանրապիտանելիության բարելավումը Ջերսեյ ցեղի օգտագործմամբ
Կովկասյան գորշ ցեղի կովերը սերմնավորելով կաթի սպիտակուցների բարձր պարունակությամբ հայտնի Ջերսեյ ցեղի արտադրողների սերմնահեղուկով բարելավել կովկասյան գորշ ցեղի կովերի կաթի սպիտակուցների և յուղի պարունակության բարձրացման ու պանրապիտանելիության աստիճանը:
3. Թրչունների ինֆեկտցիոն և ինվազիոն հիվանդությունների դեմ պայքարի նոր տեխնոլոգիա
Թրչունների ինֆեկտցիոն և ինվազիոն հիվանդությունների դեմ օգտագործելով Ամերիկյան պատվաստանյութերի վակցինաների ու այլ նյութերի պատրաստուկներ, ընտրել լավագույնները և հետագայում իրականացնել լայնամաշտաբ ներկրումներ ԱՊՀ երկրներ:
4. Ամերիկյան տավարի բարձր մթերատու շվից և հոլշտին ցեղերի գենոֆոնդի օգտագործմամբ կովկասյան գորշ ցեղի տոհմային և մթերատու հատկությունների բարելավման տեխնոլոգիա
Ներկրել Ամերիկյան բարձր մթերատու շվից և հոլշտին ցեղերի ցուլերի սերմնահեղուկ իրականացնել կովկասյան գորշ ցեղի կովերի սերմնավորում և ստանալ խառնացեղ բարձր մթերատու կենդանիներ, որոնք ավելի պիտանի կլինեն մեքենայական կթի համար:
Առողջապահություն
1. Էկոլոգիապես մաքուր, օրգանական, հում մեղրի արտադրություն, իբրև մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ սննդամթերք և հրաշալի բուժամիջոց
Մեղրի բաղադրության մեջ մտնում են օրգանիզմի համար անհրաժեշտ 70 տեսակի նյութերª ջուր, խաղողաշաքար, պտղաշաքար, թթուներ, հանքային աղեր, ֆերմենտներ, վիտամիններ և այլն: Օրգանական մեղրը բուժում է 50-ից ավելի հիվանդություններ և հայտնի է իր ախտահանիչ հատկություններով:
2. Կարմիր գինիների, խաղողի մեղրի և այլ հիմքերի վրա պատրասված ու սակավարյունության ժամանակ օգտագործվող “Ավյուն” բուժաաղանդերային օշարակի ստացման տեխնոլոգիա և սարքավորում
“Ավյունը” էկոլոգիապես մաքուր արտադրանք է, որը պատրաստվում է հին հայկական բաղադրատոմսերով և առողջարար է: Խորհուրդ է
տրվում օգտագործել երեխաներին գարնան սկզբին և երիտասարդ մայրերին ծննդաբերություից հետո:
3. Խաղողի մեղրի հատուկ մշակված ալյուրի և այլ հիմքերի օգտագործմամբ “Շիրակ” մանկական, բարձր կալորիականությամբ կերի պատրաստման տեխնոլոգիա և փաթեթավորման սարք
Արտադրանքը էկոլոգիապես մաքուր է, պարունակում է բավականին սպիտակուցներ, ածխաջրեր, ամինոթթուներ և վիտամիններ
4. Էլեկտրոմագնիսացման սարք հեղուկների ակտիվացման համար տարբեր ճուղերում օգտագործելու նպատակով (բժշկություն, էներգետիկա, գյուղատնտեսություն, հացաթխման արտադրություն, կոնյակի արտադրություն և այլն)
Օրինակ բժշկության մեջ բուժում է այրվածքներ, էկզեմաներ, ռադիկուլիտ, սնկային հիվանդություններ և այլն:
Կրթություն, ուսուցում, վերապատրաստում և փորձի փոխանակում
1. Հեռահար ուսուցման կազմակերպում
Ծրագիրը արաջարկում է համալսարանի բազայի վրա ստեղծել բազային լիցեյ, որը պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի միջոցով ուսումնամեթոդական ցուցումներ է տալիս հեռավոր վայրերում սովորողներին, կազմակերպելով հեռահար ուսուցում և տալիս մասնագիտական կողմնորոշում: Բազային լիցեյ-գյուղական դպրոց կապը կնպաստի գյուղական վայրերից ուսանողների թվի ավելացմանը ՀՀՊ Ագրարային համալսարանում:
2. Մանկատներից և չքավոր ու կարիքավոր խավից բարձր առաջադիմություն ունեցող երեխաների կրթության սատարում
3.Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթությունը արտերկրում շարունակելու սատարում
4.Գիտամանկավարժական և դասախոսական անձնակազմի փորձի փոխանակման և վերապատրաստման կազմակերպում ու անցկացում արտերկրում
5.ԲՈՒՀ-երի Բալոնիան ծրագրով քրեդիտավորման համակագի անցմանը մասնագիտական օգնության կազմակերպում ԱՄՆ-ից
Մարդասիրական օգնություն
1. ԱՊՀ երկրների և Հայաստանի կարիքավոր և աղքատ գյուղերի ֆերմերային տնտեսություններին գյուղտեխնիկայով, սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով ապահովումը ԱՄՆ-ից
2. ԱՊՀ երկրների և Հայաստանի կարիքավոր և աղքատ գյուղերի ֆերմերներին միամյա և բազմամյա տնկարքներում վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցների տրամադրում ԱՄՆ-ից
3. ԱՊՀ երկրների և Հայաստանի աղքատ և կարիքավոր գյուղացիներին ու ֆերմերներին միամյա մշակաբույսերի ամերիկյան սերմերի տրամադրում բարձր բերք և շուկայում մրցունակ գյուղմթերքներ արտադրելու համար
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
|
Проекты АТА
|
|
 |
|
 |
|
Центр Здоровья и Долголетия
Путеводитель по Армении
Негорючая электропроводка.
Эластичные чулки из быстро высыхающей гели с лечебными свойствами.
Создание на основе природных компонентов эффективного антикаогулянта, дешевого и без побочных явлений.
Инновационные проекты в области возобнавляемой энергетике.
Сигареты с лечебными свойствами.
|
|
 |
|
 |
|