|
 |
|
 |
|
“Isabell Green Foundation” Projects Part I
Категория: Новости |
Новость от: Admin |
14-10-2011
“Isabell Green Foundation” շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից իրականացվող ներդրումային առաջավոր տեխնոլոգիաների թեմատիկ ուղղվածությունների ցանկ
Գյուղատնտեսական մթերքների վերմշակում
1. Մրգերի ու բանջարեղենի վերամշակում: Մրգերի վերամշակումը իրականեցվում է նոր տեխնոլոգիայով: Այն հնարավորություն կտա վերամշակման եվ պահածոյացման ժամանակ շաքարի օգտագործումը կրճատել մինչեվ 12-15 տոկոսով:
Բանջարեղենի վերամշակման ժամանակ նախատեսվում է օգտագործել բուսական թթուներ արհեստականի փոխարեն, արդյունքում կունենանք էկոլոգիապես մաքուր արտադրանք:
2. Մրգերի ու բանջարեղենի չորացում օգտագործելով արեվի էներգիայի սարքավորում (էկոլոգիապես մաքուր էներգիա): Մրգերի ու բանջարեղենի չորացումը արեվի էներգիայով հնարավորություն կնձեռնի նրանցում ավելի լավ մոտ 7-9 տոկոս ավելին պահպանել կենսաբանական ակտիվ նյութերը, խնայել բնական վառելիք եվ բացառել շրջակա միջավայրի ախտոտումը CO գազով:
Էկոլոգիա
1. Անասնապահական թափոններից օրգանական պարարտանյութի արտադրություն կենսագազի արտադրության հետ զուգահեռ (օրգանական վառելիք): Օրգանական գյուղատնտեսությունը չի կարելի պատկերացնել առանց օրգանական պարարտանյութի: Կենսագազի արտադրության համակարգը հնարավորություն է տալիս ոնենալ օրգանական պարարտանյութ եվ օրգանական վառելիք հանձինս կենսագազի, որի այրումից չի ախտոտվում շրջակա միջավայրը CO գազով, ինչպես վառելիքի այլ տեսակների դեպքում:
2. Օրգանիկ երկրագործության և անասնաբուծության կոմպլեքս համակարգի ներդրում
Ֆերմերային տնտեսություններում գոմաղբը վերամշակել, ստանալ բիոգազ և բարձրորակ բիոլոգիական պարատանյութ, գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուների և հիվանդությունների դեմ բիոլոգիական պայքար, բացառելով թունաքիմիկատների, հանքային պարարտանությերի և նիտրատների օգտագործումը, ստանալ էկոլոգիապես մաքուր գյուղմթերք: Այս
միջոցառումները շատ կարևոր է կիրառել լճերի շրջակայքում գտնվող տնտեսություններում զերծ պահելով շրջակա միջավայրը և ջուրը, աղտոտումից ծանր մետաղներով և տարբեր թունավոր նյութերով:
3. Գյուղատնտեսական մթերքների վերամշակումից առաջացած թափոնների (բարդա) օգտագործման համալիր բնապահպահնական համակարգ
Մշակովի հողերի բերրիության բարձրացման, աղուտ-ալկալի ու երկրորդային աղակալման ենթարկված հողերի բարելավման և մելիորացման ավանդական եղանակները հողում թողնում են մնացորդային ծանր մետաղներ և տոքսիկ էլեմենտներ: Տեխնոլոգիան արաջարկում է օգտագործել էկոլոգիապես մաքուր մելիորանտ (բարդա), որը լուծում է մի շարք հարցեր այդ թվում բնապահպանական խնդիրներ:
4. Բուսաբուծական մթերքների անթափոն վերամշակման տեխնոլոգիա
Մի շարք տեխնոլոգիաներ է արաջարկվում, որոնցից են արևային չորացումը, արևելյան քաղցրավենիքների պատրաստումը, պտղային և բանջարեղենային հյութերի պատրաստումը, բուսական յուղերի ստացումը, անասնակերերի լրացումների ստացումը, որոնք ապահովում են անթափոն արտադրություն:
5. Տեխնոծին աղտոտված հողերում ծանր մետաղներից զերծ գյուղմթերքների արտադրության տեխնոլոգիա
Ծանր մետաղներով վարակված հողերում տեխնոլոգիան կիրառելով հնարավորություն է ստեղծվում 1 միավոր տարածքի վրա քիչ ծախսումներով ստանալ գյուղատնտեսական մթերքների բարձր բերք, որոնց մեջ բացակայում են ծանր մետաղների շարժուն, մարդու առողջության համար վտանգավոր ձևերը:
6. Գինեգործության անթափոն արտադրության մեթոդ և շրջակա միջավայրի պահպանություն
7. Հողի ախտահանումը օգտագործելով արեվի էներգիան: Հողի ախտահանումը նպատակ ունի ոչնչացնել հողում առկա վնասատուներին, ու նմանատիպ տարբեր օրգանիզմներին: Ավանդական եղանակը որոշ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի եվ գյուղմթերքների արտադրության վրա: Առաջարկվող մեթոդը բացառում է նման երեվույթները եվ էկոլոգիապես մաքուր է:
8. Գոմաղբի և թռչնաղբի վերամշակման ու չորացման տեխնոլոգիա
Գոմաղբի և թռչնաղբի վերամշակման ու չորացման համար առաջարկվում է տեխնոլոգիա (սարք), որի կիրառումից քիչ ծախսումներով ստացվում է ազոտական աղերից և նիտրատներից զերծ սպիտակուցային պարարտանյութ:
Տեխնոլոգիաներ
1. Արեվի էներգիայով ջրի մղումը ջրհորից ոռոգման համար.
Այս տեխնոլոգիան մեծ կարեվորություն ունի սեփական էներգոռեսուրսներով աղքատ եվ կամ ջրային պաշարներից զուրկ վայրերի ու երկրների համար: Այդպիսիք են Հայաստանը ու ԱՊՀ շատ երկրներ: Արեվի էներգիայով ջրամատակարարումը հնարավոր կդարձնի ընդլայնել գյուղմթերքների արտադրությունը,բարելավել մարդկանց կենցաղային պայմանները եվ պահպանել շրջակա միջավայրը CO գազի ախտոտումից:
2. Արեվի էներգիայով ջրատաքացում գյուղատնտեսական պրոցեսների համար.
Գյուղմթերքների վերամշակման արտադրությունում օգտագործվում է մեծ քանակության տաք ջուր: Այն հնարավոր է ստանալ արեվի էներգիայից, որը կարող է խնայել բնական վառելիք ու միջոցներ եվ պահպանել շրջակա միջավայրը CO գազի ախտոտումից:
3. Բնակավայրերի և առանձին օբյեկտների խմելու որակի ջրով ապահովելու տեխնոլոգիա
Տեխնոլոգիան արաջարկում է մեթոդներ որով հնարավոր է մաքրել մակերեվույթային ջրերը և ապահովել բնակավայրերի ու օբյեկտների հուսալի ջրամատակարարումը բարձրորակ խմելու ջրով, կիրառելով պարզ ֆիլտրեր (հրաբխային խիճ և ավազ):
4. Եթերային յուղերի արտադրություն. Եթերային յուղերը մեծ արժեք են ներկայացնում եվ լայն կիրառություն ունեն հիմնականում բժշկության եվ օծանելիքների արտադրության մեջ: Հայաստանում եվ ԱՊՀ երկրներում այդպիսի արտադրություն գրեթե չկա, սակայն կա մեծ հումքային բազա:
Գինեգործություն
1. Բարձրորակ շամպայնի ստացման տեխնոլոգիա և սարքավորում օգտագործելով խմորասնկերի գերբարձրագույն կոնցենտրացիաներ և բարձր արտադրողականության արագացված պահամանային մեթոդ
Սարքը հնարավորություն է տալիս ավելի ռացիոնալ և էֆֆեկտիվ օգտագործել արտադրական տարածքները: Սարքավորումը և նոր կիրառվող տեխնոլոգիան հնարավորություն են տալիս ստանալ բարձրորակ, էկոլոգիապես մաքուր °°Բրյուտ°° տեսակի շամպայն կատարելով քիչ ծախսումներ և ստանալով մեծ շահույթ: Այս տարբերակով պատրասված շամպայնը իր համային և օրգանոլետիկ ցուցանիշներով հավասարվում է համաշխարհային լավագույն ստանդարդներին:
2. Կարմիր խաղողների վերամշակման սարքավորում և տեխնոլոգիա կիրառոլով սուր գոլորշի
Նպատակն է տեխնոլոգիական գործընթացների ինտենսիֆիկացումը, ներկանյութերի և համային որակների լավացումը:
3. Մեղրի մնացորդներից տարբեր թույլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների ստացման տեխնոլոգիա
Մեթոդը բարձր էֆֆեկտիվ և շահույթաբեր է այն կտրվածքով, որ արտադրանքը ստացվում է արտադրության մնացորդներից այլ ոչ թե արտադրանքից որոնց գնային տարբերությունը մեծ է, համապատասխանաբար մեծ է նաև շահույթը:
4. Սառը պաստերիզացիայի միջոցով գինենյութերի մշակման մեթոդ
Մեթոդի առավելությունը կայանում է նրանում, որ բարձրարժեք սոսնձող և ֆիլտրող նյութերի փոխարեն օգտագործվում է գինենույթի հատուկ սարքավորման և ճառագայթների միջով անցկացնելու մեթոդը:
5. Կոնյակի սպիրտների պահպանության ժամկետների կրճատման և հնեցման գործընթացի արագացման մեթոդներ կոնյակի սպիրտի արտադրությունում
Մեթոդներից մեկը կայանում է ծանր մետաղների աղերի անջատումը:
6. Աղանդերային գինիների արտադրություն օգտագործելով արեվի էներգիան.
Աղանդերային գինիների արտադրության ժամանակ օգտագործվում է սպիրտ: Դա տեխնոլոգիական պահանջ է, խաղողի հյութի մեջ սպիրտի պարունակության բարձրացման համար: Սակայն այդ նպատակին կարելի է հասնել օգտագործելով արեվի էներգիան: Այն հնարավորություն կտա ձեռփազատվել սպիրտից, ունենալ բնական արտադրանք եվ տնտեսել միջոցներ:
7. Գինու արտադրության տոխնոլոգիայի սառեցման համակարգ
Գինու որակը և նրա պահմանման երկարակեցությանը ապահովելու համար անհրաժեշտ է գինենյութի ֆերմենտացիոն պրոցեսը իրականացնել որոշակի ջերմաստիճանում և սառեցման
համարկարգի օգնությամբ: Այսպիսի համակարգեր գրեթե չկա Հայաստանում և ԱՊՀ երկրներում: Այն հնարավորություն կտա բարձրացնել գինու որակը և պահպանել նրան փչացումից:
Բույսերի Պաշպանություն
1. Տարբեր բնակլիմայական գոտիներում բազմամյա տնկարքների վնասակար օրգանիզմների դեմ էկոլոգիապես նվազ վտանգավոր պայքարի նոր տեխնոլոգիաներ
Խաղողի և պտղատու մշակաբույսերի վնասատուների և հիվանդությունների տեսակային կազմը տարբերվում են ըստ բնակլիմայական գոտիների, որտեղ տարբեր են ինչպես նրանց դեմ պայքարի միջոցառումների ժամկետները, այնպես էլ կիրառվող նյութերի տեսակները: Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կիրառել բազմամյա տնկարքներում վնասատուների և հիվանդությունների դեմ էկոլոգիապես նվազ վտանգավոր պայքարի միջոցառումներ կիրառելով հատուկ պատրաստուկներ: Արտադրվող բերքը կլինի էկոլոգիապես մաքուր և կբարելավվի շրջակա միջավայրը:
Հողագիտություն և Ագրոքիմիա
1. Կարբոնատային ալկալի հողերի քիմիական միլիորացման նոր տեղնոլոգիա
Բնակչության աննախադեպ աճը ստիպում է գյուղատնտեսական շրջանառության մեջ մտցնել նոր ոռոգելի հողատարածքներ: Տեխնոլոգիան առաջարկում է հողերի քիմիական մելիորացման նոր մեթոդներ որոնք առավել էժան և մատչելի են գոյություն ունեցողներից ու որի շնորհիվ աղուտ, ալկալի և ճահճացած հողերը վերածվում էն գյուղատնտեսական հողատեսքերի:
2. Հողերի դեգրադացիայի գործընթացների և անապատացման կանխարգելման համալիր միջոցառումների համակարգ
Հողերը անապատացման, աղակալման և ճահճացման հետևանքով կորցնում են բերրիությունը ու դուրս մնում գյուղատնտեսական շրջանառությունից: Այս կանխարգելելու և հողերը վերականգնելու նպատակով առաջարկվում է տեխնոլոգիա կիրառելով մեխանիկական տատանումներ և սկզբունքային նոր քիմիական մելիորանտներ:
3. Պարատացման նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հացահատիկային մշակաբույսերի արտադրության արդյունավետության բարձրացում
Կարևորելով պարատանյութեր հող մտցնելու միջոցով հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, հաճար)
բերքատվության բարձրացման գործում, տեխնոլոգիան կիրառելով հնարավոր է դրանց բերքատվությունը բարձացնել 13-35%: Պարարտանյութը ունի այնպիսի բաղադրություն, որը նպաստում է տերևներում, ցողուններում և հասկերում քլորոֆիլի պարունակության ավելացմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ֆոտոսինթեզի արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև 30-35% նվազեցնում է սովորական տեխնոլոգիաների նկատմամբ հանքային պարատանյութերի կիրառումը:
Սորտափորձարկում և սերմարտադրություն
1. Ամերիկյան բանջարային մշակաբույսերի հեռանկարային հիբրիդների և սորտերի ներդրում ԱՊՀ երկրներում
Սորտերը փորձարկում են այդ երկրների տարբեր բնակլիմայական պայմամաններում և լավագույնս դրսևորվածների սերմերը ներկրում համապատասխան պայմաններում (բաց կամ փակ գրունտի(բնահողի) վրա) արտադրություն կազմակերպելու և միջազգային շուկայում մրցունակ մթերք արտադրելու համար:
2. Գյուղատնտեսական մշակաբույսերի Ամերիկյան սելեկցիայի արժեքավոր սորտերի և հիբրիդբերի ներդրում ԱՊՀ երկրներում
Հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի Ամերիկյան արտադրության սերմերի փորձարկման արդյունքներից ելնելով համապատասխան սերմերի գնման կազմակերպում և արտադրությունում ներդրում:
3. Կարտոֆիլի սերմարտադրություն հյուսվածքային կուլտուրայի կիրառմամբ
Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալ կարտոֆիլի առողջ, վիրուսազերծ սերմացու: Կենսատեխնոլոգիական եղանակով կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութ է ստացվում, որը անցնում է լաբորատոր և ջերմատնային փուլերը: Հյուսվածքային կուլտուրայի տեխնոլոգիայի հիմքում ընկած է մեկ կամ առանձին բջիջներից ամբողջական օրգանիզմ կազմավորելու ունակությունը:
4. Ամերիկյան որոշ բակլազգի (սոյա, սիսեռ, գետնանուշ) մշակաբույսերի սորտերի ներդրում ԱՊՀ երկրներում
ԱՊՀ երկրների նմանատիպ հողակլիմայական պայմաններում փորձարկել և ներդնել Ամերիկյան սոյայի, սիսեռի և գետնանուշի սորտեր և լավագույնները ընտրելով սերմերը ներկրել արտադրություն կազմակերպելու համար:
Խողողագործություն և պտղաբուծություն
1. Հայկական ծիրանենու և դեղձենու գենոֆոնդի համալրում և ներկրում ԱՄՆ
Հայաստանը հայտնի է ծիրանենու և դեղձենու հարուստ գենոֆոնդով որոնք գնահատելի են իրենց չորադիմացկանությամբ և հողի նկատմամբ ոչ խիստ պահանջկոտությամբ, ինչպես նաև պտուղների շահեկան արտաքին տեսքով ու համային բարձր ցուցանիշներով: Նպատակ է դրվում ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հիմնել կոլեկցիոն և արտադրական ծիրանի և դեղձի այգիներ հարստացնել տեղական գենոֆոնդը, հիմնել տնկարան, արտադրել տնկանյութ տեղական ֆերմերային տնտեսություններին մատակարարելու համար:
|
|
 |
|
 |
 |
|
 |
|
Добавил: Vruyr
Дата: 2017-12-24 21:05:50
- - - - - - - - - - - - - - - - - - - - -
|
|
 |
|
 |
|
 |
|
 |
|
Проекты АТА
|
|
 |
|
 |
|
Центр Здоровья и Долголетия
Путеводитель по Армении
Негорючая электропроводка.
Эластичные чулки из быстро высыхающей гели с лечебными свойствами.
Создание на основе природных компонентов эффективного антикаогулянта, дешевого и без побочных явлений.
Инновационные проекты в области возобнавляемой энергетике.
Сигареты с лечебными свойствами.
|
|
 |
|
 |
|